Հայաստան 

Հայ պատգամավորները Ժնևում մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնևում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին. այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից։ 

Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին: Նա ստացել է 321 ձայներից 169-ը: Ավստրալիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Բրոնվին Բիշոփը և Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ Նուրհայաթի Ասեգաֆը համապատասխանաբար ստացել են 95 և 57 ձայն: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Ժնև էր մեկնել Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Նույն շարքից