Հասարակություն Բարի օր 

Ռուսաստանում 18-ամյա հայ տղան փրկել է այրվող տանը գտնվող տանտիրուհուն

Դոնի Ռոստովի 18-ամյա բնակիչ Հովսեփ Գևորգյանը Կամենսկ-Շախտինկսում փրկել է այրվող տանը գտնվող տանտիրուհուն:

ՌԴ ԱԻՆ Ռոստովի վարչությունից հայտնում են, որ Հովսեփը մոտակայքում է եղել, երբ հրդեհը բռնկվել է: Նա, առանց վայրկյան անգամ վարանելու, շտապել է օգնության:

Ակնթարթներ անց Գևորգյանն օգնության հասած ընկերոջ հետ տանից դուրս է բերել հաշմանդամություն ունեցող կնոջը:

Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են հրդեհը և շնորհակալություն հայտնել երիտասարդ հային խիզախության համար:

Նույն շարքից