Բնակիչները մասսայաբար փորձում են հեռանալ Աչինկսից, որտեղ պայթյունների շարք է տեղի ունեցել զորամասի պահեստում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հավելելով, որ արդյունքում ճանապարհներին խցանումներ են առաջացել:
Աչինսկում պայթյունների շարքը տեղի ունեցավ այսօր՝ օգոստոսի 5-ն: Հարակից տարածքում կազմակերպվել է բնակիչների տարհանում:
Հայտնվում է, որ պահեստում, որտեղ տեղի է ունեցել պայթյունների շարքը, գտնվում է ավելի քան 40 տարբեր տրամաչափի արկ: Ականատեսները պատմում են, որ պայթյունները շարունակվում են:
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն դեպքի վայր է ուղարկել համապատասխան մասնագետներին: