Հայաստան Քաղաքական 

Տվեք գաղտնի զեկույցի օրինակը. Մարուքյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հայտնի փաստաթուղթը

Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։

Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյան

Ավելի վաղ մի քանի գործիչների կողմից կարծիք է հնչել, որ իրականում ոչ մի նման փաստաթուղթ էլ չկա:

Նույն շարքից