Հայաստան 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոտքով հատել են սահմանն ու ժամանել Հայաստան

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգ են  անցկացրել, որի ժամանակ հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ: Կրակոցներն արձանագրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:



Իջեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Վերջինս համանախագահներին ներկայացրել է սահմանամերձ գյուղերում առկա իրավիճակն ու այն խնդիրները, որոնք առաջանում են մարզում կրակոցների հետեւանքով: Համանախագահները կարճատեւ հանդիպում են ունեցել նաեւ քաղաքացիների հետ, ովքեր ներկայացրել են այն խնդիրները, որոնք առկա են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում: Իջեւանում հանդիպումներից հետո համանախագահները եկել են Երեւան:

Նույն շարքից