Հայաստան 

Արտգործնախարարն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրենին

analitik.am

Հոկտեմբերի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն Մարի-Պիեր Պուարիեին:


Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից` ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 20-ամյակի օրերին և նշեց, որ հիմնադրամի գրասենյակը Երևանում այս տարիների ընթացքում լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ Մարի-Պիեր Պուարիեն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում, ինչը զգալիորեն նպաստում է երեխաների խնդիրների լուծմանը։ Տիկին Պուարիեն նախարար Նալբանդյանին տեղեկացրեց նաև իր այցի շրջանակներում Երևանում կայացած տարածաշրջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման մասին:

 

ԱԳ նախարարը կարևորեց տիկին Պուարիեի այցի ընթացքում Երևանում տարբեր գերատեսչությունների հետ անցկացված քննարկումները՝ 2016-2020թթ. Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։

Նույն շարքից