Քաղաքական 

Մեր ընտրած ուղին անշրջելի է․ Բակո Սահակյանի ամբողջական ելույթը Ստեփանակերտի հանրահավաքում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվա հանրահավաքը Պարգև Սրբազանի հորդորով մեկնարկեց աղոթքով:

Իր խոսքում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հիշեցրեց, որ օգոստոսի 6-ին Ստեփանակերտում հանդիսավոր պայմաններում կազդարարվի 7-րդ համահայկական խաղերի բացման մասին: Սահակյանը համոզմունք հայտնեց, որ վաղը մեկնարկելիք խաղերը հաճելի, տպավորիչ, հիշարժան պահեր կպարգևեն:

Արցախի նախագահը խոսեց նաև հայերի առաքելության Արցախին ընկած բաժնի մասին. «Մենք որևէ անգամ չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք հարգանքի, պաշտպամունք մեր նախնիների հանդեպ: Նրանք այս դարերի ընթացքում մաքառել են, պայքարել են, անցել են բազում փորձություններ ու մեզ փոխանցել են սուրբ երկիր: Այդ սուրբ երկրի գերագույն արժեքը մարդն ու մարդասիրությունն են: Հենց այդ գիտակացմամբ 31 տարի առաջ արցախցին ելավ ոտքի և ի լուր աշխարհի հայտարարեց, որ այլևս չեն հադուրժելու և չեն համակերպվելու ազգային արժանապատվության և ինքնասիրության ոտնահարման հետ: Մեր կոչին այդ ժամանակ արձագանքեցին մայր Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը: Այդ ժամանակաշրջանից Հայաստան-Արցախ-Սփյոււռք եռամիասնությունն ընդունել ենք որպես առաջնորդվելու միջոց, որպես մտածելակերպ, ապրելակերպ:

Մենք նույն եռամիասնությամբ հաղթահարել են պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, միասին ապաքինվել են, լուծել ու լուծում ենք տարբեր սոցիալական ծրագրեր, այդ եռամիասնության շնորհիվ թևակոխել ենք կայուն զարգացման շրջան:

Այս տարիների ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ մենք՝ Արցախում, իրականացնում ենք հատուկ ծառայություն, որի նպատակն է ոչ թե արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովում, այլ հայ ժողովրդի արժանապատվության բարձր պահելը: Մենք առիթ ունեցել ենք ասելու, որ հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագորություններից մեկն Արցախյան ազատագրական շարժումն է: Մենք նպատակ ենք հետապնդում մեղմելու մայր Հայաստանի ապրած ողբերգությունները, ինչպես նաև հարթելու նրա ճանապարհը դեպի ապագան:

Այսօր այստեղ, 31 տարի հետո հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամ ու վճռական կերպով կատարելուն, իր հայրենական անմնացորդ նվիրումը բերելու և ստեղծելու նախադրյալները հետագայի հաջողությունների և հաղթանակների համար:

Ողջունելով ՀՀ վարչապետին և Արցախ այցելած մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած հյուրերին՝ փաստում ենք, որ մեր ընտրած ուղին անշրջելի է և անկախ այս կամ այն իրադարձություններից՝ մենք գնալու ենք մեր երազանքների և առաջադրանքների իրագործմանը, մենք հետևողականորեն աշխատանքներ ենք իրակացնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ այդպիսով մոտենալով միասնական հայրենիք ունենալու մեր երազանքին»:

Սահակյան ասաց, որ Արցախն իր հնարավորության սահմաններում ամեն ինչ արել է հայրենիքի ուժեղացման համար. «Մենք մեր խոնարհումն ենք բերում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել այս օրվա համար: Ողջունում ենք նրանց, ովքեր հասկանում են եռամիասնության նշանակությունը և նպաստում են դրա ավելի ուժեղացմանը»:

Նույն շարքից