Քաղաքական 

Միացում. Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում իր խոսքը սկսեց հայտնի կարգախոսով

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց կարգախոսով, որ 30 տարի առաջ հնչում էր Հայաստանի ու Արցախի հրապարակներում՝ Միացում:

Ապա Փաշինյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան հերոսամարտի բոլոր զոհերի հիշատակը. «Նրանք իրենց անձնազոհությամբ և նվիրումով հնարավոր դարձրեցին այս օրը, երբ ՀՀ վարչապետը կարող է Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հանդես գալ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ապագային վերաբերող ելույթով»:

Նույն շարքից