Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրանեսթ» Խորհրդարանական Վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Տատյանա Ժդանոկայի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերին, քննարկել են 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթ» Խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Նույն օրը Արտակ Զաքարյանը հանդիպել է նաև «Եվրանեսթ» Խորհրդարանական Վեհաժողովում ԵՄ պատվիրակության մեկ այլ անդամ՝ Վիլիա Բլինկեվիչուտեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» Խորհրդարանական Վեհաժողովի շրջանակներում աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավորներ Տատյանա Ժդանոկային և Վիլիա Բլինկեվիչուտեյին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: