Oգոստոսի 5-ին, ժամը 14։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ծաղկուտ» հանդամասում քաղաքացին (ծնված 1984 թ.) ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա.Գ.-ին պատգարակով դուրս են բերել ձորից (մետ 700 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից, այնուհետև քաղաքացիների ուժերով տեղափոխվել Երևան քաղաք: