Քաղաքական 

Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ պետք է հասցնել անել մինչև 2050 թվականը

Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները՝ ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել մեկ միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց, վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 միլիարդ արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առոջղապահության ֆինանսավորումը 20-ապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել,Հայաստան այցելող տուրիստների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 Օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոն կոչումը: Այս մասին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝ շատերը կասեն, թե ինչու որևէ բան չասվեց Արցախի մասին, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ:

Վարչապետը նշեց, որ վերոնշյալը ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն դեռ պետք է հղկվի հավելյալ քննարկումների արդյունքում. «Պետք է ձևակերպել և ունենալ այս նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը»:

Փաշինյանը նշեց, որ նպատակների մի մասը կարող են իրագործվել շատ ավելի վաղ: Այսինքն, վերն ասվածը չի նշանակում, որ ամեն ինչ լինելու է միայն 2050 թվականին:

Նույն շարքից