Քաղաքական Միջազգային 

Զախարովան քննադատել է Պոմպեոյին Ղրիմի մասին խոսքերի համար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի հարգում Ղրիմի բնակիչների ժողովրդավարական կամքի արդյունքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոմպեոն «Վաշինգտոնի տնտեսական ակումբ» հասարակական կազմակերպության հանդիպման ժամանակ ասել էր, որ Ղրիմը պետք է վերադառնա Ուկրաինայի կազմ։

«Վերջին մարդը, որին Ղրիմն ինչ-որ բան պարտք է՝ Մայք Պոմպեոն է», -գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում։

Նույն շարքից