Նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին պաշտոնից ազատելու մասին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը: