Հայտնի դերասաններ Սիլվեսթեր Ստալոնեն և Դոլֆ Լունդգրենը հայտարարել են նոր սերիալի «The International» նախագծի մասին: Այս մասին հայտնում է Deadline-ը։
Սերիալի գլխավոր հերոսը կլինի ՄԱԿ-ի գաղտնի գործակալ, պատանդների ազատման մասնագետ: Նրա դերը կկատարի Լունդգրենը: Ստալոնեն, ամենայն հավանականությամբ, կլինի փորձնական դրվագի պրոդյուսերն ու ռեժիսորը: «The International» ցուցադրելու իրավունքներն արդեն ձեռք են բերել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Fox-ը, CBS-ը և NBC-ն: Հետաքրքրված է նաև Netflix-ը:
Սերիալի արտադրությամբ կզբաղվի Ստալոնեի «Balboa Productions» ստուդիան, որն անվանվել է ի պատիվ ամենահայտնի կերպարներից մեկի՝ Rocky Balboa-ի: