Միջազգային Հասարակություն 

Արքայազն Չարլզը կարող է նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում

Արքայազն Չարլզին հրավիրել են հանդես գալ փոքրիկ դերում առաջիկայում սպասվող «Ջեյմս Բոնդ 25» ֆիլմում: Թագավորական ընտանիքի անդամը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին հաղորդում է «The Sun»-ը։

«Արքայազն Չարլզի կողմից ցանկացած փոքր դերի հաստատում, ամենայն հավանականությամբ, պետք է պահվի խստագույն գաղտնիության մեջ, բայց եթե նա հրաժարվի, արտադրողները կարող են իրենց ուշադրությունը սևեռել արքայազն Հարիի և արքայազն Ուիլյամի վրա»,-ասել է աղբյուրը:

Նրա խոսքերով արքայազն Չարլզն արդեն այցելել է նկարահանման հրապարակ և հանդիպել է Դանիել Քրեյգին, ով խաղում է 007 գաղտնի գործակալի դերը:

«Ջեյմս Բոնդ 25» ֆիլմի պրեմիերան կկայանա 2020 թվականին:

Նույն շարքից