Հասարակություն 

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղներ ներկայացնող տնտեսվարողների հետ։ Հերթական հանդիպումը մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։

Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։

Քննարկվել է դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։ Տնտեսվարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշկման խնդիրներին։

Քննարկվել են նաև արտադրողների և իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։

Նույն շարքից