Օրը բավականին հագեցած էր, օգոստոս ամսվա համար խիստ տարբերվող։
Այսօր Արցախում մի քանի անգամ հնչեց <<ազգային ինքնություն>> արտահայտությունը, ինչը, ցավոք սրտի, բավարար չափով պարզաբանված ու բացված չէ մեր իրականության մեջ։
Փորձեմ ներկայացնել Հայկական ինքնության հիմքերը, որոնք, իմ ընկալմամբ, դարեր շարունակ, պահպանել և ամրացրել են Հայկական ինքնությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհասփյուռ հայության շրջանում։
- Հայ Առաքելական Եկեղեցին։
Ծագումով հայկական և հայկական շահին ծառայող կրոնական կենտրոն, որն իր մեջ կրում է Հայկական պետականության բոլոր ատրիբուտները և պետականության կորստի պայմաններում դարեր շարունակ պատվիրել է հայկական գիր և կրթություն, մշակույթ, դպրոց, արվեստ և գիտություն, պահպանել և զարգացրել հայոց լեզուն ու գրականությունը։ Կարծում եմ կարելի է անվերջ գրել Եկեղեցու կարևորության ու նշանակության մասին։
- Հայկական քաղաքակրթածին մշակույթը.
Դարեր շարունակ հայկական բարձրավանդակում ձևավորված մշակույթն ու արվեստը ուղենշային են եղել բոլոր քաղաքակրթությունների համար, հատկապես Եվրոպական, քանի որ այն հիմնված է եղել քրիստոնեության արժեքների և իդեալների վրա։
- Հայկական ազգային և ընտանեկան ավանդույթներն ու արժեքները, որոնք դարեր շարունակ, օտար դոմինանտ ժողովուրդների և բարքերի պայմաններում կարողացել են մեզ հայ պահել և այդ ավանդույթների ու արժեքների միջոցով սերնդե սերունդ փոխանցել այդ հայկականության կոդը և հասցնել մինչև մեր օրերը։
- Հայկական մեծ երազանքը։
Բոլոր ժողովուրդները ունեն մեծ երազանքներ, որոնք նրանց ստիպում են հավատալ և պայքարել այդ երազանքների իրագործման համար։
Հայկական երազանքը Մեծ Հայաստանի վերականգնումն է, ծովից ծով Հայաստանը, հայերի ցեղասպանության և, առհասարակ, հայկական հարցի միջազգային ճանաչումն ու հայանպաստ լուծումը, Արցախի անկախության հայկական և միջազգային ճանաչումը, ինչպես նաև գլոբալ հայկական ցանցի ձևավորումը։
- Հայկական շահին ծառայելու և նշված 4 հիմքերը ճանաչելու և ընդունելու հանգամանքը։
Հնարավոր է ինչ որ բան բաց եմ թողել, բայց հիմնական կետերով նշել եմ ազգային ինքնության գոյաբանական նշանակություն ունեցող հիմքերը։
Հիմա խնդրում եմ ինձ ասեք. արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այն առաջնորդն է, որ կարող է իրեն իրավունք վերապահել հավակնել դառնալ հայկական ինքնության պահապանն ու երաշխավորը։
Երբեմն ինձ թվում է, թե կան մարդիկ, որոնք հավատացած են, որ միայն խոսքերով հնարավոր է լուծել բարդ խնդիրներ, հատկապես երբ գործողություններդ ունեն տրամագծորեն հակառակ ուղղվածություն։

Արթուր Ղազինյան