Հասարակություն 

Մալականի այգին այսօր վերադարձվել է Արաբկիր վարչական շրջանին

Լուսանկարում արաբկիրցիների սիրելի Մալականի այգին է, որի պաշտոնական անունը, ի դեպ, «Արաբկիր» այգի է։
Վերջին շրջանում, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից, այստեղ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։

ՀԻմա, շնոհկվ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի ջանքերի ու վարձակալների հետ հետևողական բանակցությունների արդյունքում 50 տարով վարձակալության տրված Արաբկիրի ամենամեծ՝ մոտ 3 հա մակերես ունեցող այգին այսօր վերադարձվել է վարչական շրջանին։

Այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը վ/շ ղեկավարության թիվ մեկ խնդիներից է։ Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

 

Նույն շարքից