Տեսանյութեր Հասարակություն Պատահարներ 

Բերդ քաղաքում այրվել է մոտ 1 տոննա անասնակեր /տեսանյութ/

ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 16:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կոնյակի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մելքմանց ձոր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 17:00-ին:

Այրվել է մոտ 1 տոննա կուտակած անասնակեր:

Նույն շարքից