Չինաստանը ժամանակավորապես դադարեցրել է գյուղատնտեսական ապրանքի ներկրումն ԱՄՆ-ից և չի բացառում նման ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով չինական աղբյուրը, այդ քայլը պատասխանն է Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ 10 տոկոս ծավալով մաքսատուրքեր սահմանելու ամերիկյան կողմի որոշմանը:
Հաղորդվում է, որ չինական կողմը կարող է բարձրացնել օգոստոսի 3-ից հետո կնքվող պայմանագրով ներկրվող ապրանքների մաքսատուրքերը:
Չինական կողմը նշում է, որ հավելյալ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշումը խախտում է Օսակայում երկրների նախագահների ձեռք բերած համաձայնությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից նախատեսում է նոր մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների ներկրման համար: