Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է... Գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ էլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Ստեփանակերտի հանրահավաքից և գրել՝ Սա Ստեփանակերտն է եւ՝ վերջ:
Առհասարակ վերջին օրերին ՀՀ վարչապետը գերակտիվացել է ֆեյսբուքում, թե ինչով է դա պայմանավորված, կարելի է միայն ենթադրել: Հավելենք, որ միայն վերջին 24 ժամում Փաշինյանը իր էջում 8 հրապարակում է արել: