Հայաստան 

Պաշտպանության ոլորտի բյուջետավորման գործընթացում ԱԺ մասնակցության ընդլայնումը կարևոր է

 Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարևորում է պաշտպանության ոլորտի բյուջետավորմանը խորհրդարանի ակտիվ մասնակցությունը և առաջարկում է ավելի  ընդլայնել այն:


Ազգային ժողովում «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Հերմինե Նաղդալյանը հույս հայտնեց, որ քննարկումները կօգնեն  ոլորտի բյուջետավորման գործընթացում խորհրդարանի մասնակցությունն ավելի ընդլայնելու ուղիներ գտնել: «Ես շատ եմ կարևորում պաշտպանության ոլորտի բյուջետավորմանը խորհրդարանի ակտիվ մասնակցությունը և կարծում եմ, որ մենք պետք է ուղիներ որոնենք այս հարցում Ազգային ժողովի դերն ավելի ընդլայնելու համար: Սա իսկապես շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար, և ես հույս ունեմ, որ այս լսումները մեզ կօգնեն հասնել դրան»,- նշեց Նաղդալյանը:

Նույն շարքից