Տեսանյութեր Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական վթար՝ Արարատում. Զոհ կա /տեսանյութ/

Oգոստոսի 5-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել ձորակը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին, մարվել՝ 21:38-ին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի:

Նույն շարքից