Օգոստոսի 5-ին Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Բուրովար գյուղ են բերել նույն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2000թ. ծնված Էլդենիզ Ֆիքրեթ օղլու Ալիևի (Eldəniz Fikrət oğlu Əliyev) դին: Զինծառայողի մահվան պատճառը, սակայն, անհայտ է։
Այս մասին հայտնում է Ռազմինֆոն՝ հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության կայքին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս մասին որևէ հայտարարություն չի արել։
«Մեյդան»-ը գրում է, որ Ալիևը ծառայում էր Աղջաբեդիում տեղակայված զորամասերից մեկում։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողի դին ուղարկել են հարազատներին, սակայն մահվան հստակ պատճառը չեն հայտնել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում