Ադրբեջանում ստոմատոլոգիական կլինիկայում բժիշկը դանակահարել է գլխավոր բժշկին: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, երկու բժիշկների միջև նախ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո էլ տեղի է ունեցել դանակահարությունը:
Տուժող կողմին հոսպիտալացրել են և վիրահատել, հիմա նա գտնվում է կոմայի մեջ:
Դանակահարող բժիշկը ձերբակալված է: