Հասարակություն 

Գերմանիայում ներգաղթյալը կծել է ոստիկանության աշխատակցուհուն և ծառայողական շանը

Գերմանական Ռոտվայլ քաղաքում ներգաղթյալը ձերբակալության ժամանակ կծել է ոստիկանության աշխատակցուհուն և վերջինիս շանը: Այս մասին հայտնում է Die Stuttgarter Zeitung-ը:

Նշվում է, որ տղամարդը դանակով զինված քայլել է փողոցում և ագրեսիվ վարք դրսևորել: Երբ փորձել են վերջինիս ձերբակալել, նա կծել է ոստիկանին և ցանկացել փախուստի դիմել: Տղամարդուն կանգնեցնել փորձել է ծառայողական շունը, ում նույնպես վերջինս կծել է մի քանի անգամ: Հանցագործը վնասվածք  է հասցրել մի քանի ոստիկանի ևս:

Ի վերջո կարգազանցին ձերբակալել են և մեղադրանք առաջադրել հարձակման և ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու համար:

Նույն շարքից