Հայաստան Քաղաքական 

Մարդկանց ապուշի տեղ դնելը հո պոզով-պոչով չի՞ լինում. ՀՅԴ-ականը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաշինյանի նախընտրական արշավի ժամանակ բոլորը նշում էին, որ թվեր չկան, որ նախընտրական ծրագիրը կենացների հավաքածու է։

Էս էիք ուզու՞մ։ Լիքը թվեր, բայց կատարման ժամկետը ոչ թե մինչև 2023-ը, այլ ... 2050: Այսինքն եթե էդ ֆանտաստիկ թվերն ուզում եք իրականացված տեսնել, հաջորդ 6 ընտրությունների ժամանակ պետք ա ձայն տաք իրան, բայց հանկարծ չփորձեք հաշվետվություն ուզել, դուք իրավունք ունեք միայն «հավատալ»։ Թվերի կատարման մասին ինքը կխոսի 2049-ին։

Մարդկանց ապուշի տեղ դնելը հո պոզով-պոչով չի՞ լինում։

Նույն շարքից