Հասարակություն 

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է 80 տարի առաջ խորտակված սուզանավը

Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են 80 տարի առաջ խորտակված USS Grunion սուզանավը: Այս մասին հայտնում է Live Science-ը՝ հավելելով, որ նավը խորտակվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իր առաջին մարտական առաջադրանքը կատարելիս:

Խաղաղ օվկիանոսում խորտակված նավը գտել են 820 մետր խորության վրա:

Սուզանավը, որի խորտակման արդյունքում զոհվել է 70 նավաստի, հայտնաբերվել է Lost 52 Project-ի շրջանակներում, որի նպատակն է հայտնաբերել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ անհետ կորած 52 նավերը:

Նույն շարքից