Հասարակություն Ֆեյսբուք 

Կենտրոնացնելով երեխայի ուշադրությունը սեռական վարքագծի վրա՝ դիտավորությամբ խթանվում են այդ ուղղությամբ պատկերացումները

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մարդու մտքերը, երևակայությունը և ցանկությունները, որպես կանոն, ձևավորվում են իր ստացած ինֆորմացիայի հիմքով։

Երեխաները մտածում, երևակայում են պատկերներով, մեծահասակները՝ բառերով…
Որպես կանոն, երեխաների երևակայությունն ավելի վառ է, իսկ մեծահասակներինը՝ խարսխված ենթագիտակցության մեջ նստեցված ինֆորմացիայի շերտերին…

Եթե ցանկանում ես բարոյական, ստեղծագործ, գեղեցիք սերունդ և հասարակություն ունենալ, ապա փոքրուց պետք է կերտվի այդ գեղեցկի, բարու, վսեմի, ճիշտ և սխալի արժեքները, ընդ որում՝ գերազանցապես դա պետք է լինի դրական օրինակով, այլ ոչ թե՝ բացասական և բացասման։ Շատերն այսօր տեղյակ են, որ ցանկալի չէ երեխաներին անընդհատ ասել «չի՛ կարելի», իսկ անցանկալի սովորույթները չամրապնդելու համար, պարզապես պետք է շեղել նրա կենտրոնացումը դրանից՝ առաջարկելով այլ՝ հետաքրքիր զբաղմունք…

Մոտավորապես նույնն է մեծահասակների պարագային։ Գործով ծանրաբեռնված մարդը շատ քիչ ժամանակ է ունենում՝ այլ հարցերին տրամադրելու։ Տարբեր երկրներում այդ տեխնոլոգիան կիրառվում է՝ հանրությանը փողոցային միտինգներից զերծ պահելու համար։ Ֆիքսվում են աշխատաժամերը՝ վաղ առավոտից մինչ ուշ երեկո, ու քիչ է հավանական, որ գերհոգնած անհատը կզբավի նաև քաղաքականությամբ։ Ձևավորվում են կենսաբանական ռոբոտների, ժամանակակից ստրուկների և ստրկատերերի դասակարգեր։

Ինչ վերաբերվում է երեխաների երևակայություններին և դաստիարակությանը, դրա լավագույն ձևը, թերևս հեքիաթներն են, որտեղ երեխաների համար ընկալելի պատկերներով ստեղծվում են բարու և չարի, գեղեցկի և տգեղի, վսեմի և ստորի կերպարները՝ շեշտը դնելով դրական օրինակի վրա։

Մի ամբողջ գիտություն և համակարգ է կառուցված ապագայի սպառողներ կերտելու համար, որտեղ խոշոր կորպորացիաները վճարում և պատվիրում են հետազոտություններ՝ իրենց պոտենցիալ հաճախորդներին և սպառողներին ստեղծելու և ձևավորելու համար։ Հսկայական աշխատանք է տարվում մուլտիպլիկացիայի, կինոինդուստրիայի, մանկական տետրերի, խաղալիքների, հագուստների, գրենական պիտույքների և այլ առաջնային օգտագործման պարագաների միջոցով՝ երեխայի մոտ արդեն իսկ ձևավորելու ապագայի ճաշակը, ցանկություններն ու նախասիրությունները, սպառման շուկան…

Այդ մասին բազմաթիվ նյութեր և վերլուծություններ կան։ Մի գիտահանրամատչելի ֆիլմ տեղադրեմ այստեղ՝ հետաքրքրվողները կարող են ծանոթանալ։

https://youtu.be/JSuzmcOry7k

Էսօրվա մեծահասակների նախասիրությունները գերազանցապես ձևավորվել են նախկին կրթական ցենզերով։ Էդ սկզբունքով է նաև պայմանավորված մեծ երաժիշտների և կոմպոզիտորների, մեծ գեղանկարիչների, մեծ գիտնականների, ինդուստրիայի և այլ էպոխաները։ Եթե ուշադրություն դարձնենք դրանց նախորդած ժամանակաշրջաններին՝ նկատելի են կոնկրետ տրամադրություններ, որոնք ձևավորել են դրված խնդիրը լուծող սերունդը…

Ցավոք, վերջին ժամանակաշրջանում տեղի է ունենում մշակույթի, հասարակության տոտալ սեքսուալիզացիա…

https://youtu.be/de8vVonz8ps

https://youtu.be/tuEn4MR7ae4

Շատերը նկատած կլինեն, որ շրջանառությունից հանվում է, ասենք, «եղեք գեղեցիկ» արտահայտությունը՝ դա փոխարինելով «եղեք սեքսուալ» արտահայտությամբ։ Լղոզվում են նաև գեղեցիկի մասին պատկերացումները։

Ներկայումս շատերը բողոքում են, թե աղջիկները մեյքափներով, պլաստիկ վիրահատություններով կամ կոսմետիկ միջամտություններով սկսում են նմանվել իրար։ Հաճախ նկատած կլինեք՝ միմյանց շատ նման տարբեր օրիորդների նկարներ, երբեմն համեմատում են տարբեր հայտնի տղամարդկանց կողակիցներին՝ ընդգծելով նրանց բացարձակ նմանությունը, բայց քչերն են իրենց հարց տալիս, իսկ ինչպե՞ս են ձևավորվել նրանց ճաշակները և գեղեցկի մասին պատկերացումները։

https://youtu.be/KnrjG21SmVI

Պլաստիկ վիրաբուժության և մասնավորապես Լիպոսակցիայի տեխնոլոգիայի հիմնադիրներից՝ Ֆրանսիացի Պիեռ Ֆուրնիերը, Երևանում կարդացած իր մի դասախոսությունը, որին պատիվ ունեի ներկա գտնվել, նվիրել էր «Գեղեցիկ» հասկացության ընկալմանը։ Բավականին հետաքրքիր այդ դասախոսությունը, եթե մեկ արտահայտությամբ ամփոփենք, ապա վերջնարդյունքում՝ Գեղեցկությունն Իլյուզիա է…
Ուշադրություն դարձրեք տարբեր ժամանակներում գեղեցկության չափանիշներին.

Մեր թվարկությունից առաջ ընդունված էին հատվող դրամների վրա Արքաների պատկերները, և նրանց ընդգծված ու արտահայտված քթարմատը (ոչ թե դեֆեկտը) համարվում էր ազնվականության ցուցիչ։ ԵՒ իսկապես, կենդանական աշխարհի էվոլյուցիայում զարգացած քթարմատը բնորոշ է մարդուն, իսկ մարդկանց մոտ՝ առավել հին ազգերին։ Մինչդեռ ներկայումս, դա «արատ է համարվում», որից շատերը փորձում են ազատվել։

Եվրոպական և հատկապես անգլիական աղբյուրներում, կարող եք տեսնել նկարներ՝ ընդգծված ծնոտով։ Արտահայտված ծնոտն համարվել է կամային բարձր որակների ցուցանիշ, և անգլիական ազնվականությունն ընդգծել է դա իր ժամանակների կտավներում։

Վերածննդի շրջանում լայն տարածված դիմագծերը՝ քիչ արտահայտված և գրեթե հարթված ակոսներով, մանկականության պատրանք էին ստեղծում, և արտացոլում էին կատարելության այդ ժամանակվա պատկերացումները՝ մանկական անմեղությունը…

Ներկա ժամանակներում, ինչպես արդեն նշեցի, կուլտուրայի համատարած սեքսուալիզացիայի ֆոնին, տեղի է ունենում սերունդների արժեքային համակարգերի փոփոխություն։

ԵՒ որքան էլ «տարօրինակ է», բայց «երեխաների պաշտպանության» հարցերով հանձն են առնում զբաղվել այնպիսիք, որոնցից հենց առաջին հերթին պետք է պաշտպանել երեխաներին։

Այդ պրոցեսը լոկալ չէ, դա բնորոշ է ողջ աշխարհին։ Պատահական չեն վերջին տարիներին մեկը մյուսի հետևից բացահայտվող սկանդալներն այն մասին, թե ինչպես են «երեխաների պաշտպանության սիստեմները» ղեկավարել մանկապիղծներ, երեխաների առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ և այլն։

https://yelaket.am/?p=43404&l=am

Երբ վերջերս Հայաստանում աղմուկ բարձրացավ մի գրքի շուրջ, որը նախատեսված էր, իբր թե երեխաների պաշտպանության համար, բազմաթիվ մասնագետներ՝ տարբեր ոլորտներից, իրավացիորեն պնդեցին, որ դա ոչ թե պաշտպանում, այլ պղծում է երեխաների գիտակցությունը, դաստիարակելով ապագա մանկապիղծների, մանիակների և շեղումներ ունեցողների…

Այս նյութը սկսել էի պատկերների, մտածողության, երևակայության ձևավորման մասին փոքր հանրամատչելի տեղեկությամբ։ Հենց նաև այդ սկզբունքն է մասնագետների պնդումների հիմքում, որոնք ճշգրտորեն ձևակերպում են վտանգը՝ կապված տարատեսակ «կազմակերպությունների» կասկածելի ակտիվության հետ, որոնք սպառնում են ոչ միայն մեր երեխաներին, այլ սերունդներին՝ առհասարակ։ Այդ կառույցների գերազանց մեծամասնությունը ֆինանսավորվում են դրսից, և ագրեսիվ տրամադրվածություն ունեն ամենայն ազգայինի հանդեպ։ Ուշադրություն դարձնելով նրանց «արժեքներին»՝ կնկատեք, որ վարքային և սոցիալական ընգծված շեղումներ ունեն նրանցից գործնականում բոլորը, և նույնիսկ կարող են ԱԺ հարթակում հավասար նժարների վրա դնել՝ տրանսներին և Հայրենիքի համար Զինվոր զոհած Մայրերին, այն դեպքում, երբ նույնիսկ Հայրենիք գաղափարը չեն ընդունում՝ նշելով, թե դա բնակության վայր է ընդամենը…

Ակնհայտ է, որ սրանց ողջ գործունեությունն հիմնված է մանիպուլյացիաների վրա, որոնց առանցքում էմոցիաներն են։ Բայց քանի-որ քիչ-թե շատ ձևավորված և գիտակից սերունդը ցույց է տալիս սպասելի տրամաբանված դիմադրություն՝ նրանց համար ցանկալի թիրախ են դառնում հենց երեխաները, հենց 3 տարեկանները՝ այն տարիքում, երբ ձևավորվում են անձի արժեքները, և աստիճանաբար պատկերային մտածողությունից անցում է արվում բառային մտածողության։ Այդ տարիքում, կենտրոնացնելով երեխայի ուշադրությունը իր սեռական օրգանների և, առհասարակ, սեռական վարքագծի, արատների ու բռնության տեսարանների նկատմամբ, դիտավորությամբ խթանվում են այդ ուղղությամբ պատկերացումները, պատկերները, երևակայությունը, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են արատավոր վարքագծի, արատավոր ցանկությունների և խնդրահարույց սոցիալական պահվածքի։

Եթե ուշադրություն դարձնեք այդ անձանց, կնկատեք, որ նրանց գերազանց մեծամասնությունը տառապում են նմանօրինակ խնդիրներով, իսկ եթե մի փոքր հետ գնաք և փորձեք փորփրել նրանց ընտանիքը, մանկությունը…, կնկատեք, որ գրեթե բոլորը խնդրահարույց ընտանիքներից են։ Այսինքն այդ մարդիկ հետևանք են, և նրանք մասնագիտական օգնության կարիք ունեն. այլ կերպ՝ նրանց բուժել է պետք։ Մինչդեռ, լինելով խնդրահարույց անհատներ, և ենթագիտակցության մեջ ունենալով մանկական դաժան հիշողություններ, նրանք վերագրում են դա ողջ հասարակությանը, և այդ «հասարակությանը փրկելու» անվան տակ, նրանք իրականում փորձում են հանրությունը դարձել իրենց պատկերով, որպեսզի չլինեն «օտար և մերժված» այդ հասարակության մեջ։ Դա անում են «հանրության առողջացում» անվան տակ։ ԵՒ քանի-որ արդեն իսկ ձևավորված մեծահասակների կողմից դիմադրության են հանդիպում, թիրախավորում են երեխաներին։ Մյուս թիրախ խումբը, դարձյալ խոցելի՝ անցումային կոչվող տարիքային խումբն է, որի ժամանակ լինում են ներընտանեկան կոնֆլիկտներ՝ սերունդների մեջ։ Հենց այդ պատճառով էլ այդ տարիքի երախաներն են ընդգրկվում իրենց կազմակերպած ճամբարներում։ Բնական է, փոքրերին փոխելը և «քո պատկերով» հասարակություն ստանալն ավելի հեշտ է, քան ձևավորված հասարակության արժեհամակարգի դեմ պայքարելը։ ԵՒ քանի որ ձևավորված հանրությունը, որպես կանոն, ունի իմունիտետ և դիմադրում է, նրանք փորձում են մի կողմից ջարդել այդ իմունիտետը՝ «հանդուրժողականության» քարոզի քողի տակ, մյուս կողմից՝ ձեռք բերել օրենսդրական և վարչական լծակներ՝ ճնշելու համար այդ դիմադրությունը։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ իրենց ցանկացած ընդդիմախոսի արգելափակումն է, որը դիմադրության ճնշման ենթագիտակցական դրսևորում է։ Ինչ վերքբերվում է օրենքներին՝ այդպիսիններից էին «ընտանեկան բռնության» անվան տակ մտցված խեղկատակությունը, ներկայումս ամեն գնով առաջ տարվող՝ ստամբուլյան կոնվենցիան և այլն… Ուշադրություն դարձրեք, որ այդ խմբերի գործողությունները ուրիշ ոչինչ չունեն հիմքում, բացի այդ «կրթական ծրագրերից» և հասարակության դոմինանտ, ձևավորված արժեքների դեմ պայքարից։ Իսկ դա փաթեթավորում և թաքցնում են՝ «հանուն իրավունքի և ընդդեմ բռնության» անունների տակ, այնինչ՝ բռնությունն հենց դա է, և իրավունքի խախտումն՝ հենց դրա քարոզը։ Դա հենց իրենց հիվանդությունն է։ Եւ երբ հանրությունը կսկսի ընկալել դա, և նրանց վերաբերվել որպես խնդիր ունեցող, հիվանդ մարդկանց, որոնց պետք է բուժել, այլ ոչ թե դարձնել պատգամավոր կամ նախարար, այդ ժամանակ ավելի առողջ իրավիճակ կունենանք։ Այդ մարդիկ չարացած են հանրության, ազգի վրա, քանի-որ իրենց ընտանիքներում չեն ստացել Սէր, Ընտանեկան Երջանկություն չեն տեսել, և իրենց խնդիրների պատճառը տեսնում են հանրության մեջ, բայց ոչ երբեք՝ իրենց։ Դա կոմպլեքս է՝ սեփական թերարժեքության, որը վերաճում է «անսխալականության և կատարյալ լինելու» հիվանդ ագրեսիայի։ Պատահական չէ, որ հենց այս խմբերն էլ դառնում են տարատեսակ թշնամական երկրների ակամա կամ կամավոր գործակալներ և գործիք, որոնց ֆինանսավորելով և հենարան դառնալով՝ այդ թշնամական երկրները տանում են հասարակության քայքայման և թուլացման գործընթաց… Սրա վառ ապացույցն է, որ գերազանցապես հենց այս խմբերն են, որ մի կողմից «պայքարում» են «կանանց, համասեռամոլների, լգբտ-ների իրավունքների» դրոշի տակ, մյուս կողմից՝ հանդիսանում ադրբեջանասիրության, թրքասիրության գլխավոր քարոզիչներ և, «տարօրինակ զուգադիպությամբ», նաև հենց նրանք են բանակի դեմ կատաղի պայքար տանողները՝ որը սքողում են «ռազմականացման դեմ պայքար» անվան տակ։ Եթե մի փոքր ուսումնասիրեք և ուշադրություն դարձնեք, ապա նրանց գերազանց մեծամասնությունը դրա համար կոնկրետ վճարվում է։

Էս ամենը իրականում բարդ չէ տեսնել, հասկանալ, եթե բավարար տեղեկացված ես, իսկ քաղաքական և պետական կամքի պարագայում՝ սա հնարավոր է նաև կանխել, և բուժել այս մարդկանց, չեզոքացնել վտանգը։ Պարզապես պետք է իրերն իրենց անուններով կոչել, և անցնել գործի… Պարզապես երկրում էս թեմաների շուրջ դիալոգն այս տրամաբանությամբ պետք է տարվի, իսկ գործողությունների պլանը՝ բխի այդ տրամաբանությունից…

#Ստամբուլյան_կոնվենցիա #բռնության_ձայնը#սերունդի_ապականում #մանկապիղծներ
#սորոս
#մշակույթի_սեքսուալիզացիա

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից