Փաշինյանի ստեփանակերտյան ուղերձը.
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ազդարարեց, որ մեկ ու կես տարի առաջ միտինգում հայտարարած «կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» իշխանատենչ կարգախոսին գալիս է փոխարինելու «կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա» ճանապարհային քարտեզը։
«Արցախը Հայաստան է, եւ վե'րջ»։
Եւ կարեւոր չէ, որ, ըստ քաղաքական պահանջարկի, ժամանակին հայտարարվել է «գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» կամ «Հայաստանը կաթվածահար ու ձախողված պետություն է եւ նրա ինստիտուտները անկարող են հարցեր լուծելու» մասին։ Կարեւորը' նպատակը արդարացնում է միջոցները։ Եթե նույնիսկ այդ միջոցները կարող են վտանգել Հայաստանի եւ Արցախի ազգային եւ պետական անվտանգությանը...
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան