Հայաստան 

Կառուցելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՀԳԳ զեկույցը 2007-2013 թթ. առաջնահերթությունների և ձեռքբերումների մասին

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանն առաջ է տարել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները: «Եվրոպական հարևանության գործիք 2007-2013` արդյունքների և գործողությունների ամփոփում» զեկույցի համաձայն` մեր երկիրը մի շարք քայլեր ձեռնարկել համակարգի անկախությունը և թափանցիկությունն ապահովելու, արդարադատության հասանելությանն աջակցելու, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ամրապնդելու ուղղությամբ:


Զեկույցում նշվում է, որ Եվրոպական միության օժանդակությունն ուղեկցվել է պետական ֆինանսական համակարգի արդիականացմամբ, ֆինանասական համակարգի ներքին վերահսկողության, պետական պարտքի կառավարան բարելավմամբ, նպաստել արտաքին աուդիտի և պետական գնումների թափանցիկության բարձրացմամբ:


Սոցիալ-տնտեսական բարեփոխումներն ուղղված էին արձակուրդային կրթության և վերապատրաստման համակարգի արդիականացմանը: Առևտրի ոլորտում առաջընթաց է արձանագրվել սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների, ինչպես նաև տեխնիկական արգելքների կրճատման հարցում:


Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումից հետո ԵՄ-ը առևտրին առնչվող աջակցության երկու ծրագիր է չեղյալ հատրարարել  2013-ին` 40 մլն եվրո ընդհանուր արժողությամբ և երրորդ ծրագիրը վերաուղղորդվել և մասնամբ կրճատվել է 13 մլն դրամով:


2007-2013 թթ. ԵՀԳԳ-ի կողմից Հայաստանի համար ցուցաբերած աջակցությունը կազմել է 281,5 մլն եվրո: 

Նույն շարքից