Հայաստան 

Սեյրան Օհանյանը խոսել է Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր գործունեության ընթացքում կարծիքներ հայտնել, հասարակական-քաղաքական գործունեություն ծավալել կամ հրաժարական տալ և անցնել ավելի հանգիստ աշխատանքի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր համար անակնկալ է եղել արդյոք նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականը: «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքը որոշել իր գործունեության ոլորտը: Ես դա բնական եմ համարում»,- նշեց նա:


Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև հարցին, թե ըստ  լուրերի՝ իր անունը ևս շրջանառվում է փոխվարչապետի պաշտոնի հավակնորդների թվում: «Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նույն շարքից