Հասարակություն 

Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ծխով լցվելուց հետո

British Airways ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Վալենսիայի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Metro-ն՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օդանավը լցվել է ծխով:

Միջադեպի գլխավոր հերոսը A321 օդանավն է, որն օդ է բարձրացել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից:
Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղևորները խուճապահար լքում ինքնաթիռը:

Ավելի ուշ ուղևորները հայտնել են, որ ծխով լցված օդանավով թռչել են մոտ 10 րոպե՝ տեղեկություններ չունենալով այն մասին, թե ինչ է կատարվում: Ուղևորները չեն կարողացել նաև օգտվել թթվածնային դիմակներից, որոնք հասանելի չեն եղել:

British Airways-ն արդեն հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ որևէ մեկը չի տուժել: Թե ինչու է օդանավը ծխով լցվել, չի հայտնվել:

Նույն շարքից