Հասարակություն Ֆեյսբուք 

Սուրբ տեղը դատարկ չի մնում

Հայկական տեղեկատվական դաշտի իմ վեցամսյա լուռ դիտարկումը հանգեցրեց այն մտքին որ միայն կեղծ օրակարգով լցված մեդիադաշտը դադարում է նկատելի դառնալ հանրության կողմից և ինքնաիզոլացվում է սեփական ֆեյքերի շրջանում։

Ավելին` ընթերցողը դադարում է ֆիքսվել առհասարակ որևէ լրատվամիջոցի կողմից թողարկված նորությունների վրա, արձագանքում է միայն եթե դրանք ականատեսների կամ մասնակիցների կողմից են դաշտ բերվում, ընդ որում գրառումների մեջ պետք է լինեն իրական ապացույցներ։ Ֆեյք ապացույցները շատ արագ բացահայտվում են և մարդը այլևս կորցնում է իր արժանահավատ աղբյուրի համբավը։

Նաև որպես հանրությանը կեղծ լուրերի միջոցով պերմանենտ ստրեսի ենթարկելու հետևանք այսօր ունենք բովանդակության գիտակից ընկալման անկում։

Սուրբ տեղը դատարկ չի մնում` լրատվամիջոցներին փոխարինում են անհատները` դառնում են Մարդ֊լրատվամիջոց, իրենց հայացքները կիսողները դառնում են ընթերցողներ, իսկ չկիսողմերը գնում են միանում են իրենց համար հաճելի հայացքների տեր` այլ Մարդ֊Լրատվամիջոցներին։

Եթե մեր ԶԼՄ֊ները դասեր չքաղեն այս ամենից մի տարի հետո մենք ականատես կդառնանք հայկական մեդիադաշտի ներկա կառուցվածքի լուրջ վերաձևավորմանը կամ ապամոնտաժմանը։

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից