Տեսանյութեր Ռազմական Հասարակություն Բարի օր 

Մորքուր-հորքուրին չես կարող ասել՝ գրոհող զորքերի շարքում գնա առաջ, տաք ճաշ տուր զինվորին. Վարդանով /տեսանյութ/

ՈՄԱ կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը բանակային կյանքում բարեփոխում չի համարում բանակում ո՛չ գույքի՝ մասնավորապես «իշոտնուկների» փոխարինումը աթոռներով, ո՛չ էլ  սննդի մատակարարման կարգը փոխելը․ «Էդ ֆիրմային էլ, մորքուր-հորքուրին էլ չես կարող ասել՝ գրոհող զորքերի շարքում գնա առաջ, տաք ճաշ տուր զինվորին, որովհետև իրենք զինվորական չեն»,- ասաց Վարդանովը։

Երկու զինվորի հայր Վարդանովը սխալ և անթույլատրելի է համարում նաև զինվորների՝ հեռախոս ունենալը։ Ըստ Վարդանովի՝ դա ցանկացած պահի խոցելի է դարձնում մեր տղաներին, հարվածի տակ դնում նրանց անվտանգությունը։

Մեր խնդրանքով՝ հայտնի հետախույզը խորհուրդ է տալիս.« Տղաներին՝ հրամանատարներին լսել. նրանք շատ հաճախ ձեր արժանապատվությանը չեն կպնում, այլ փորձում են ինչ-որ բան սովորեցնել,  ծնողներն էլ պիտի հասկանան, որ իրենց բանակային որդին հասուն մարդ է, ոչ թե երեխա և չպետք է երես տալ, իսկ ղեկավարությունն էլ մի քիչ ավելի շատ թող մտածի այն մասին, որ բանակը չի պատերազմում. բանակը գործիք է, պատերազմում է ժողովուրդը: Ժողովրդի մարտունակության վրա թող աշխատեն, այլ ոչ թե կենդանիներին պաշտպանելու պատրվակով ժողովրդին վտանգեն՝ ասելով «պատրոնը արգելենք Հայաստան բերելը»...Լավ կլինի մեր ռազմաքաղաքական էլիտան հասկանա, թե ինչ վտանգներ են մեզ շրջապատում ու ինչ հնարավորություններ ունի մեր ժողովուրդը այդ վտանգների դեմն առնելու, եթե նորմալ մարզվի, պարապի, պատրաստվի դեռ բանակից առաջ: Շատ կարևոր է նաև բանակի կողքին գտնվող սահմանամերձ գյուղերը դարձնել սահմանապահ»:

Վարդանովի հետ զրույցի մանրամասները՝  Analitik.am-ի  տեսանյութում:

Նույն շարքից