Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը ժամանել է Թեհրան

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես փոխանցում է  IRNA գործակալությունը, արդեն իսկ մեկնարկել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպումը:


Գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման նպատակն է հայ-իրանական կապերի, մասնավորապես էներգետիկ բնագավառում համագործակցության հետագա ամրապնդումն ո զարգացումը:

 

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

 

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

Նույն շարքից