Մոսկվայում մոտ 60 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն:
Ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանք բժշկական օգնության կարիք են ունեցել:
Միջադեպի մասնակիցները բերման են ենթարկվել, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: