Սպորտ Քաղաքականություն 

Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

analitik.am

Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետի հայտարարությանը.

Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայկական ֆուտբոլի առաջ նպատակ դրեց: Շատերը մտածում են, որ չէ՛ Հայաստանի Հավաքականը չի կարող մեդալակիր դառնալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում բայց՝ ո՞վ ա ասել, որ մենք հույներից քիչ ֆուտբոլային ենք: Ո՞վ ա ասել, որ Հ. Կորեան կարող ա, իսկ մենք՝ ոչ, ռուսները, թուրքերը, նայեք պատմությանը… Տարբեր՝ ավելի համեստ ֆուտբոլային երկրներ են դրան հասել: Պետության աջակցությամբ և մեր ֆուտբոլային աշխարհի մարդկանց գրագետ քայլերով շատ էլ հնարավոր ա:

Էս տարվա թե՛ ակումբային թիմերի, թե՛ Հավաքականի խաղերը վկա:

Նույն շարքից