Ռուսաստանում դատարան դիմում է ուղարկվել, որով առաջարկվում է ծնողական իրավունքից զրկել նրանց, ովքեր իրենց 1 տարեկան երեխայի հետ հուլիսի 27-ին մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքին:
Ռուսաստանում համապատասխան մարմինները ստուգում են սկսել հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին տեղի ունեցած հանրահավաքներին մանկահասակ երեխաների մասնակցության մասով:
Ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ ակցիային իրենց մեկ տարեկան երեխայի հետ մասնակցել են նաև երիտասարդ ամուսիններ: Դատախազությունն այստեղ երեխայի շահագործման և ծնողական իրավունքների չարաշահման դրսևորում է տեսնում՝ ի վնաս երեխայի շահերի: Դրա համար էլ դատախազությունը դատարանից պահանջում է ծնողական իրավունքից զրկել այդ ծնողներին:
Դատախազությունը նաև պարզել է, որ երեխայի հայրը միայն ժամանակավոր գրանցում ունի Մոսկվայում և իրավունք չունի քվեարկելու Մոսկվայի ընտրությունների ժամանակ: