Հայաստան 

ՏԻՄ ընտրություններում 13 համայնքի ղեկավարներից 10-ը վերընտրվել են իրենց պաշտոնում

Երեկ ՀՀ 8 մարզերի 13 համայնքներում կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ 16 800 ընտրողներից մասնակցել է կեսից փոքր-ինչ ավելին՝ 8982-ը: Անվավեր է ճանաչվել 203 քվեաթերթիկ, իսկ թեկնածուին կամ կուսակցությանը դեմ է քվեարկել 21 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

Համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 23 թեկնածուի, որոնցից ընտրված 13 թեկնածուներից 9-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են, երեք թեկնածուները ներկայացնում են «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»: Ընդամենը 1 անկուսակցական թեկնածու է ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:

Նույն շարքից