Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ Քեթի Թապուրիային գրեթե բոլորն են ճանաչում, սակայն նրա մասին կա փաստ, որը ոչ բոլորը գիտեն, ավելին՝ նա խնամքով թաքցնում է դա: Բանն այն է, որ Քեթիի հայրն օրենքով գող է: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, երգչուհին օրենքով գող Անդրո Սանոձեի (Թապուրիա) դուստրն է:
Լրատվամիջոցները փորփրել և պարզել են, թե ինչպես է երգչուհու կարիերան սկսվել: Բանն այն է, որ վերջինիս հոր ընկերների շարքերում եղել է Ալիկ Քարցիվաձե անունով մի քաղաքացի, ում կինը՝ Նատո Դումբաձեն, հայտնի պրոդյուսեր է: Հենց նա է նկատել աղջկա տաղանդը և միջնորդել, որպեսզի վերջինս հայտնվի «А-Студио»-ում:
Հավելենք, որ հիմա սիրված երգչուհին ընկերություն է անում ոչ պակաս հայտնի երաժիշտ ռեփեր Գուֆի հետ: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք նույնիսկ ամուսնացած են: