Հասարակություն 

Ընտանի կատուն կարողացել է չեզոքացնել թագավորական պիթոնին

Անգլիական Բազիլդոն քաղաքում ընտանի կատուն կարողացել է չեզոքացնել թագավորական պիթոնին: Այս մասին հայտնում Southend Standard-ը:

Պարբերականը գրում է, որ կատուն, նկատելով օձին, տանտերերի ուշադրությունը հրավիրել է վերջինիս վրա: Տանտերերն, առանց ժամանակ կորցնելու, զամբղյուղով փակել են օձին և զանգել համապատասխան ծառայություն:

Երբ մասնագետները ժամանել են դեպքի վայր, օձն արդեն փախած է եղել:

Թագավորական պիթոնը թունավոր օձ չէ, երկարությունը հասնում է մոտ 1,5 մետրի, այն սնվում է թռչուններով և մանր կենդանիներով: Այն վտանգավոր չէ մարդու համար, դրա համար հաճախ պահվում է որպես ընտանի կենդանի:

Նույն շարքից