Հայաստան Քաղաքական գլխավոր 

Կարիք չկա, որ Արթուր Վանեցյանը գա, որպեսզի ես ու Սամվել Բաբայանը նստենք զրուցենք. Արայիկ Հարությունյան

Կարիք չկա, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը գա, որպեսզի ես և Սամվել Բաբայանը նստենք զրուցենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, նախագահական աթոռի համար պայքարող Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ համապատասխանում են արդյո՞ք իրականությանը տեղեկությունները, որ Արթուր Վանեցյանի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել իր և Բաբայանի միջև:

Հարությունյանի խոսերով, ինքը հնարավորություն ունի Բաբայանի հետ հանդիպելու, Բաբայանն էլ հնարավորություն ունի հանդիպելու օրինակ Վիտալի Բալասանյանի, ինչպես նաև այլոց հետ:

Նախկին վարչապետը նշեց, որ վերջերս հանդիպում եղել է Սամվել Բաբայանի հետ, նրա հետ հարաբերություններում լարվածություն չկա:

Նույն շարքից