Ամերիկյան ակցիաների էժանացման արդյունքում աշխարհի ամենահարուստ մարդիկ աղքատացել են 2,1 տոկոսով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ աղքատացել են 117 միլիարդ դոլարով: Ամենամեծ կորուստը կրել է Louis Vuitton Moеt Hennessy ընկերության սեփականատեր Բերնար Առնոն, նա կորցրել է մոտ 4 միլիարդ դոլար: Երկորդր տեղում Amazon-ի սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսն է՝ 3,5 միլիարդ դոլարով, իսկ եռյակը եզրափակում է Մարկ Ցուկերբերգը՝ 2,7 միլիարդ դոլարով:
Փորձագետներն ամերիկյան ակցիաների անկման պատճառ համարում են ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը: