Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանն աննախադեպ հայտարարություն արեց. Նաիրա Զոհրաբյան

Ինչի՞ մասին է «ամբողջությամբ ձախողված երկրի փաստաթուղթը»:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ հայտարարություն արեց՝ ասելով, որ իր ձեռքի տակ է դեռեւս 2014 թվականին պատրաստված մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ՝ «երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»։

Ընդունեք, որ երկրի առաջին դեմքի նման կարգի հայտարարությունն իրոք աննախադեպ է եւ եթե նշյալ փաստաթուղթը, հասկանալի պատճառներով, հանրայնացնել չի կարելի, այդուհանդերձ, առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին այդ փաստաթուղթը պետք է տրամադրվի։
Կարծում եմ, կարիք չկա բացատրելու՝ թե ինչո՞ւ։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից