«The Simpsons» անիմացիոն շարքի նախկին կոմպոզիտորը դատի է տվել շոուի ստեղծողներին՝ տարիքային խտրականության համար: Այս մասին հայտնում է «USA Today»-ը։
Ալֆ Կլաուսենը շոուի կոմպոզիտորն է եղել շուրջ 27 տարի: Նրա երաժշտությունը հնչում է ավելի քան 500 դրվագներում: Այնուամենայնիվ, «The Simpsons»-ի 29-րդ սեզոնի երրորդ դրվագը վերջինն էր, որի վրա աշխատել է: 78-ամյա կոմպոզիտորը երկու տարի առաջ աշխատանքից հեռացվել է։
Անիմացիոն շարքի ստեղծողները որոշումը բացատրել են այն փաստով, որ նոր եթերաշրջանում նրանց պետք է «այլ ուղղության երաժշտություն»: Բայց Կլաուսենն այդ արարքը համարել է խտրականություն իր տարիքի և ենթադրյալ հաշմանդամության պատճառով: Այս կապակցությամբ կոմպոզիտորը դատական հայց է ներկայացրել «The Simpsons»-ի ստեղծողների դեմ Լոս Անջելեսի Գերագույն դատարանում:
Նշված է, որ այժմ Ալֆ Կլաուսենին փոխարինում է երաժշտական պրոդյուսերական «Bleeding Fingers Music» ընկերությունը, որի հիմնադիրներն են կինոկոմպոզիտոր Հանս Զիմերը և երաժիշտ Ռասել Էմանուելը։