Միջազգային Հասարակություն 

Ուկրաինացիները հյուրանոցում սկանդալ են սարքել Ռուսաստանի դրոշի պատճառով

Իսպանական Սալոու քաղաքում իրենց հանգիստն անցկացնող մի քանի ուկրաինացի ընտանիքներ հյուրանոցում սկանդալ են սարքել Ռուսաստանի դրոշի պատճառով։ Այս մասին հայտնում է life-ը՝ հղում անելով ֆեյսբուքայն օգտատեր David Plaster-ի գրառմանը։

Ուկրաինացի զբոսաշրջիկները պահանջել են, որ հյուրանոցի ադմինիստրացիան հեռացնի Ռուսաստանի դրոշը, քանի որ իրենք դրանից «վատ են զգում»: Հյուրանոցի աշխատակիցը մերժել է պահանջը՝ պատճառաբանելով, որ «նրա դիրքոշումն ամբողջ Իսպանիայի դիրքորոշումն է»:

Ֆեյսբուքյան օգտատիրոջ խոսքերով հյուրանոցի ադմինիստրացիան հյուրանոցում իրենց հանգիստն անցկացնող մեկ ուրիշ ռուս զբոսաշրջիկների խնդրել է բացատրել Ուկրաինայի քաղաքացիներին հաստատության կանոնները:

Նեզալեժնայայից հյուրերի դժգոհությունն այսքանով չի ավարտվել: Լողավազանով զվարճալի համերգի ընթացքում անիմատորները սկսել են երգել պատերազմական տարիների երգեր: Ըստ երևույթին, դա ևս զայրացրել է ուկրաինացի զբոսաշրջիկներին, ովքեր պահանջել են տեղափոխել իրենց մեկ այլ հյուրանոց: Ի վերջո ուկրաինացիները տուգանվել են՝ հյուրանոցային համարը փոխելու համար:

Նույն շարքից