Միջազգային Հասարակություն 

Իլոն Մասկը հրապարակել է «Телепузики» հայտնի սերիալի լուսանկարը՝ Եղիսաբեթ II-ի մասնակցությամբ

«SpaceX»-ի հիմնադիր Իլոն Մասկը դարձել է նոր մեմի հեղինակ, որն այս անգամ ուղղված է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհուն: Թագուհու մասին մեմը Մասկը հրապարակել է թվիթերյան իր էջում։ Այս մասին հայտնում է life-ը։

Ամերիկացի միլիարդատերը հրապարակել է կադրեր «Телепузики» հայտնի սերիալի անիմացիոն շարքից, որից հետո ավելացրել է բրիտանական թագուհու լուսանկարներից սարքած կոլաժ՝ նույն գույնի հագուստով, ինչպիսի հագուստով եղել են հայտնի սերիալի կերպարները:

Սոցցանցերի օգտատերերը բարձր են գնահատել կատակն ու մեկնաբանություններում առաջարկել են իրենց տարբերակը, որոնց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, «Queen» խումբը, ինչպես նաև մեմի հեղինակ Իլոն Մասկը:

Նույն շարքից