Ամերիկացի հայտնի երգչուհին որոշել է մեծ մասշտաբով տոնել իր 50-ամյակը համերգային համաշխարհային շրջագայության ժամանակ: Օգոստոսի 4-ին հերթը հասել է Մոսկվային, որտեղ Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել «VTB Arena»-ում: Այս մասին հայտնում է life-ը։
Սակայն, «Ain't It Funny» երգի կատարման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ։ Երգչուհու զգեստի վերևի հատվածը պատռվել է վերջինիս շատ ակտիվ շարժումներից հետո: Նա փորձել է աննկատ ուղղել այն, բայց ոչինչ չի ստացվել։ Այնուհետև երգչուհին որոշել է շարունակել համերգային ծրագիրն՝ ավելի ուշ փոխելով իր սպիտակ կոստյումը կարմիր զգեստով:
https://youtu.be/I_KiB4pFP8Q?t=1871