Հինգերորդ բանակի միջազգային խաղերի (ARMI-2019) շրջանակներում անցկացվող «Rembat-2019» մրցույթին մասնակցող ռուս զինծառայողները նախաճաշը պատրաստել են անսովոր ձևով՝ տանկերից մեկի շարժիչից ջերմությունն օգտագործելով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
Ըստ նախարարության, օգոստոսի 4-ին Օմսկի ավտոմոբիլային զրահապատ ինժեներական ինստիտուտի ուսանողները «T-80» տանկի «GTD-1000T» շարժիչի ջերմության օգնությամբ պատրաստել են սուրճ և ձվածեղ:
«Վարորդները, օգտագործելով հատուկ սարքեր, զարմացրել են մրցակիցներին անուշաբույր սուրճով և համեղ ձվածեղով»,-ասված է նախարարության կողմից տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Հինգերորդ բանակի միջազգային խաղերը (ARMI) կանցկացվեն օգոստոսի 3-17-ը տասը նահանգների 25 ուսումնական հաստատություններում: Մրցումները կանցկացվեն ուսումնամարզական հավաքներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Չինաստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Իրանում, Մոնղոլիայում և Ուզբեկստանում: